00:00:00

Հենրիխ Մխիթարյան. Կփորձենք անել առավելագույնը և պատվով հանդես գալ

22:13, 04 սեպտեմբեր 2019 Սպորտ

ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ նախախաղային ասուլիս տվեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իտալիայի հավաքականի՝ խմբի առաջտար լինելու մասին կարծիքին, մեր թիմի ավագը պատասխանեց. «4 խաղից հետո 4 հաղթանակ ունեն, կարելի է ասել, որ մեր խմբի ամենաուժեղ թիմն է: Մնացած հավաքականներն էլ, նույնիսկ մենք կփորձենք պայքարել երկրորդ տեղի համար, քանի որ գիտակցում ենք, որ այս խմբում հեշտ մրցակիցներ չկան: Կփորձենք անել առավելագույնը և մրցակցել բոլորի հետ»: Իր մարզավիճակի մասին խոսելիս՝ Մխիթարյանն աասաց. «Վաղն ավելի լավ կերևա, թե ինչպիսի մարզավիճակում եմ: Պատրաստ եմ 100 տոկոսով: Ֆուտբոլ չեն խաղում միայն ոտքերով, այլ նաև ուղեղով, եթե ստիպես քեզ, որ պետք է խաղաս 90 րոպե և ավելի, ապա ամեն ինչ էլ հնարավոր է: Ճիշտ է՝ հնարավոր է, որ  «Արսենալի» կազմում նախորդ խաղերում 90 րոպե չեմ անցկացրել, բայց կարող եմ ասել, որ մարզումներն անցկացրել եմ ամբողջությամբ ու արել եմ ավելին, քան հարկավոր էր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր