00:00:00

Նախարարի ասուլիսը «հարամվեց». ինչ կատարվեց քիչ առաջ

11:59, 03 սեպտեմբեր 2019

Այսօր պետք է տեղի ունենար ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Սակայն ՀՀ առողջապահության նախարարի արդեն նախկին խորհրդատու, ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ներկայացավ մամուլի սրահ, նստեց նախարարի տեղում, ինչն ամբողջությամբ շեղեց ընթացքը: Նախարարը հայտարարեց, որ իր ասուլիսը հարամվեց:
Լրագրողների հարցերին՝ ինչո՞ւ չի պատասխանում իր նախկին խորհրդականի հարցերին, նախարարը հրաժարվեց պատասխանել: «Դուք կարող եք անձամբ Ձեզ համար մամուլի ասուլիս հրավիրել, ու Ձեր հարցերին պատասխանել»,- ասաց Արսեն Թորոսյանը Թամամյանին: Իսկ վերջինս արձագանքեց, թե սրանով նախարարը խուսափում է հարցերին պատասխանելուց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր