00:00:00

Երեւանն ընդգրկվել է քաղաքների ցանկում, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ են վերադառնում

12:28, 24 օգոստոս 2019

Երեւանն ընդգրկվել է  քաղաքների ցանկում, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախ են վերադառնում, հաղորդում է Tutu.ru-ն: Քաղաքների այցելության արտասահմանյան վարկանիշը գլխավորում են Լվովը, Քիշնեւը եւ Լոնդոնը: Իսկ ռեկորդակիր ուղեւորների շրջանում կարելի է նշել նրանց, ովքեր մեկ տարում  16 անգամ այցելել են Կիեւ, 15 անգամ Լոնդոն եւ Վիլնյուս, 14 անգամ Երեւան: Տարին մի քանի անգամ  շատ ուղեւորներ թռչում են նաեւ Կիեւ, Վիլնյուս, Բելգրադ, Ռիգա, Ուրալսկ, Մինսկ եւ Քութաիսի:
Մոսկվան, Ռոստովը եւ Վորոնեժը գլխավորում են   ռուսական քաղաքների ցանկը, ուր ճանապարհորդներն ամենից հաճախ են վերադառնում: Արտասահմանյան ուղղությունների թվում առաջատար են Լվովը, Քիշնեւը եւ Լոնդոնը: Փորձագետները վերլուծել են 2018-ի հուլիսից մինչեւ 2019-ի հուլիս գնված բոլոր ավիատոմսերը եւ կազմել քաղաքների վարկանիշը, ուր ճանապարհորդները վերադարձել են մեկ անգամից ավելի (հաճախորդը ստուգվել է անունով, ազգանունով, հայրանունով, ինչպես նաեւ ծննդյան թվով):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր