00:00:00

Ցանկացած փորձ՝ բիրտ ուժով լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին. Հայտարարություն

15:45, 23 օգոստոս 2019

Մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ջերմուկ  եւ անմիջական շփումը համայնքի բնակիչների հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Անդրիաս Ղուկասյանի գլխավորած Հայ Կառուցողական կուսակցությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ջերմուկցիների արձագանքը Ամուլսարի հանքը բացելու պնդումներին վկայում է, որ ցանկացած փորձ՝ բիրտ ուժով կամ քրեական հետապնդումներով, լուծել հանքի շրջափակման հարցը՝ կարժանանա հանրության բացասական գնահատականին: Այս պայթունավտանգ իրավիճակում մենք ողջունում ենք վարչապետի որոշումը լրացուցիչ քննարկում կազմակերպել միջազգային փորձագետների հետ իրենց կողմից կատարված փորձագիտական եզրակացությունը պարզաբանելու համար: Մենք կարեւոր ենք համարում, որ այդ քննարկմանը մասնակցեն նաեւ քաղաքացիական հանրության եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որպեսզի քննարկումը լինի բազմակողմանի եւ լիարժեք: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը մասնակցություն ունենալ այդ քննարկմանը:  Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում տվյալ մոտեցումը կլինի առավել արդյունավետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր