00:00:00

Ինչու՞ է Կոտայքի թեմի առաջնորդը այդքան գույք նվիրել ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին․ Կարո Ղուկասյան

14:40, 23 օգոստոս 2019

ՊՎԾ նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Անրադառնամ ՀՀ ՊՎԾ ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Էլբեկի Քյարամյանին։ Կարծում եմ նոր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնիան իրավունք չունի ստել։ Իսկ հիմա ստի մասին։ Երբ Արգիշտի Քյարամյանը ասում է, որ կոտայքի թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը իր հայրը չի, ես կուզեմ երկու դիտարկում անել։ 1. Եթե թեմի առաջնորդ Էլբեկ Քյարամյանը հայրը չէ, ապա ինչու է այդքան գույք նվիրաբերել Արգիշտի Քյարամյանին։
2. Կոտայքի թեմի առաջնորդի հոգևոր անունը Առաքել է, Արգիշտի Քյարամյանի երեխայի անունը նույնպես Առաքել է։ հ.գ. Փաստորեն պարզվեց գույքի մեծ մասը նվիրաբերել է Էլբեկ Քյարամյանը, իսկ քեռու մասին ես համեստորեն կլռեմ։ հ.գ. Թե սրբազանին որտեղից այդքան գույք, կարծում եմ ամենալավը կպարզեն իրավապահ մարմինները»։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր