00:00:00

Պոլիտեխնիկից պարզաբանում են

13:53, 23 օգոստոս 2019

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի լրատվական ծառայությունը հարկ է համարում ի պատասխան «Հրապարակ»-ի մի հրապարակման, կատարել հետևյալ պարզաբանումը: Թղթակցի կողմից համալսարանի ռեկտորին ուղղված հեռախոսային հարցմանը «թե ինչ բացահայտումներ են կատարվել ՊՎԾ-ի կողմից ստուգման արդյունքում» ռեկտորի կողմից հստակորեն նշվել է, որ բացահայտումներ, որպես այդպիսիք չեն արձանագրվել և ըստ իրեն արդյունքը բնականոն է: ՊՎԾ-ն իր հաղորդագրությունում հստակ նշել է, որ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են որոշ խնդիրներ: Ի դեպ այդ խնդիրների հիմնական մասը լուծում է ստացել անմիջականորեն ուսումնասիրության ժամանակահատվածում և ուսումնասիրության ընդհանրական եզրակացությունը համալսարանի համար իրավական հետևանքներ չի առաջացրել: Հարկ ենք համարում հատուկ նշել ուսումնասիրությունը իրականացնող խմբի մասնագիտական հստակ մոտեցումը և արձանագրել այն փաստը, որ նմանօրինակ մեծածավալ ուսումնասիրությունը համալսարանի բնականոն գործունեությունը ոչ կերպ չի խաթարել, ընդհակառակը, ունեցել է նաև օգտակար երաշխավորությունների հանգամանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր