00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարին

00:16, 28 մարտ 2018 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել պաշտոնական այց մեր երկրում գտնվող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի հետ։ Նախարար Ասելբորնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով եւ մաղթել հաջողություններ:

Նա վստահեցրել է իր երկրի շահագրգռությունը  Հայաստանի հետ համակողմանի փոխգործակցության զարգացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, որի համատեքստում կարեւորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ ստեղծվող հնարավորությունները։ Խոսվել է նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման վերաբերյալ, Արմեն Սարգսյանը Հայաստանի համար ուսանելի է համարել Լյուքսեմբուրգի մեծ փորձը բանկային, ֆինանսական եւ ապահովագրական ոլորտներում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31