00:00:00

«Սեքս-թրեյնինգի» կազմակերպիչներին սպառնում է ազատազրկում և արտաքսում

00:00, 27 փետրվար 2018 Իրավական

Թաիլանդում ձերբակալված «Սեքս-թրեյնինգի» կազմակերպիչներ Ալեքսանդր Կրիլյովային ու Անաստասիյա Վաշկույեվիչին սպավում է դատավարություն, ապա և արտաքսում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անել ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Սոսնովին: Ոստիկանությունը պաշտոնապես հայտնել է դիվանագետներին անօրինական ուսուցման մեջ մեղադրվողների ձերբակալության մասին: Կալանավորներին մեղադրանք է առաջադրվել Թաիլանդի տարածքում ապօրինի աշխատանքի և վիզայի խախտումների մեջ: Ընդհանուր առմամբ Լահն կղզում 10 մարդ է ձերբակալվել, որոնցից 9-ը ռուսներ են, մեկը `Լիտվայի քաղաքացի:  Արդեն մյուս շաբաթ պարզ կլինի՝ հնարավոր է, որ նրանց բաց թողնեն գրավադրմամբ, գրավն այս դեպքում 3000 դոլար է ամեն անձի համար: Ասվում է նաև, որ հետաքննությունը բավական ապացույցներ ունի «սեքս-թրեյնինգի» վերաբերյալ, նյութեր կան տեղադրված նաև համացանցում կազմակերպիչների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր