00:00:00

Արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել

17:58, 09 օգոստոս 2019 Մշակույթ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի՝ ս. թ. օգոստոսի 1-ի թիվ 627 հրամանով,  ս. թ. օգոստոսի 12-ից, ԵԱՏՄ միասնական ներքին շուկայի գործունեության ապահովման նպատակով՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային, նաև՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարաններում միասնական տոմսի արժեք է սահմանվել: Միաժամանակ գների բարձրացման հետևանքները  մեղմելու համար սահմանվել են լրացուցիչ արտոնություններ` մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողների, դպրոցականների,  կենսաթոշակառուների, փախստականների, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մշակում է նաև այլ արտոնություններ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Ս.թ. օգոստոսի 12-ից սահմանված սակագները հետևյալն են՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան Մուտքի տոմսի գներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1500  ՀՀ  դրամ Օտարերկրյա քաղաքացիներ – 1500  ՀՀ  դրամ Հայաստանի Հանրապետության և  Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝  250  ՀՀ  դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 125  ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ Էքսկուրսիա հայերեն լեզվով  2000  ՀՀ  դրամ Էքսկուրսիա օտար լեզվով  4000  ՀՀ  դրամ Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է  ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան Մուտքի տոմսի գներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1300  ՀՀ  դրամ Օտարերկրյա քաղաքացիներ – 1300  ՀՀ  դրամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 150  ՀՀ  դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 75  ՀՀ  դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ Էքսկուրսիա հայերեն լեզվով  2000 ՀՀ դրամ Էքսկուրսիա օտար լեզվով  4000 ՀՀ դրամ Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է ՀՀ բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան Մուտքի տոմսի գներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ` 1000  ՀՀ  դրամ Օտարերկրյա քաղաքացիներ – 1000 ՀՀ  դրամ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանարապետության տարածքներում մարտական գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներ, փախստականներ՝ 125  ՀՀ  դրամ Մշակույթի բնագավառի մասնագիտությունների գծով ուսանողներ՝ 60  ՀՀ դրամ Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100  ՀՀ  դրամ Էքսկուրսիա հայերեն լեզվով  1500  ՀՀ  դրամ Էքսկուրսիա օտար լեզվով  2500  ՀՀ  դրամ Արգելոց-թանգարանի մուտքը ազատ է. ՀՀ  բոլոր քաղաքացիների համար ամեն ամսվա վերջին շաբաթ օրը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր