00:00:00

Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» նոր  մեկնաբանությամբ կբեմադրվի Գյումրու դրամատիկական թատրոնի բեմում

22:05, 05 օգոստոս 2019 Մշակույթ

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» արդեն երկու տարի է, ինչ ապրում է  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում, սակայն առաջիկայում այն նոր մենաբանությամբ ու դերասանական նոր կազմով է ներկայացվելու հանդիսատեսի դատին։ «Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն ունի երկու բեմ՝ Մհեր Մկրտչյանի անվան փոքր   բեմ, որն էքսպերեմենտալ է և մեծ բեմ։ «Երկնագույն շան աչքերը»  ներկայացումն արդեն երկու տարի է, ինչ ապրում է մեր թատրոնում։   Այն բեմադրել է Ռաֆայել Ասատրյանը, թատրոնի դերասաններից երկու դերասան է ընդգրկված, և այդ ներկայացումով մենք հասցրել ենք նաև փառատոնների մասնակցել, նաև  Հայաստանի սահմաններից դուրս լինել՝ Լիբանանում էլ ենք խաղացել», -  irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուգվիգ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ թատրոնն ամեն  տարի փորձում է ինչ-որ հետաքրքիր, էսպերեմենտալ բան մտածել․  պարտադիր հրավիրվում են և՛ ռեժիսորների, և՛ դերասանների։ «Այս անգամ էլ մտածեցինք, որ պետք է համագործակցենք  դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ։  Դրանից առաջ փորձ ունեինք, համագործակցել էինք դերասաններ  Հրանտ Թոխատյանի, Ռոզի Ավետիսովայի հետ, իսկ մինչ այդ՝ համագործակցել էինք ռեժիսորներ Հրաչ Քեշիշյանի, Արթուր Սահակյանի հետ։ Իննան մի քանի անգամ թատրոնում եղավ․ մենք բարեկամներ ենք, առիթ եղել էր զրուցելու, և հասկացանք, որ Իննան էլ մեզ մոտ անելիք   ու ասելիք ունի, և որոշեցինք ինչո՞ւ ոչ, համագործակցել նաև նրա հետ, ուղղակի այս դեպքում նա արդեն եղած ներկայացման մեջ ընդգրկվեց, որովհետև  նախ ժամանակի խնդիր կար՝ զբաղվածության հետ կապված։ Ռեսժիսոր Ռաֆայլ Ասատրյանի հետ որոշեցինք հրավիրել Իննա Խոջամիրյանին։ Ի ուրախություն մեզ՝ Իննան մեծ սիրով ընդունեց այդ առաջարկը։ Որոշվեց նաև,   թե ով պիտի լինի մյուս դերակատարը․ խոսքն Արսեն Միքայելյանի մասին է, այսինքն՝ երկու դերակատարներն էլ և՛ Իննան, և՛ Արսենը նոր դերակատարներ են, որոնք արդեն երկար ժամանակ է, աշխատում են ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի հետ։ Սեպտեմբերի 25-ին կունենանք առաջնախաղ։ Քանի որ ներկայացումն էքսպերեմենտալ է իր բեմադրաոճով ու ասելիքով, որոշեցինք, որ պիտի շարունակվի այդ փորձարարությունը, բայց լրիվ այլ մեկնաբանությամբ այն կներկայացնենք․ հիմա աշխատանքներն ավարտին են հասնում։ Իննա Խոջամիրյանը  իր զբաղվածության հետ մեկտեղ՝ հասցնում է գալ Գյումրի՝ փորձերի, չնայած՝ երևանում  էլ   ենք   փորձեր  արել։ Մի շատ հետաքրքիր ու  փառատոնային ներկայացում է լինելու։ Իննայի դեպքում մտածեցինք, որ բացի հայերենից, գուցե, մերկայացումն առաջիկայում խաղանք նաև օտար լեզվով՝ անգլերենով, առաջիկայում  կպատրաստվենք։ Կարծում եմ՝ այդ ներկայացումը դեռ երկար կապրի մեր թատրոնի խաղացանկում, և ինչո՞ւ չէ, նաև  փառատոնների կմասնակցենք, որտեղ ներկայացումնը   կլինի  նաև  անգլերեն», -  եզրափակեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր