00:00:00

Ձերբակալվել է Շշի Մելոյի եղբայրը

01:01, 04 օգոստոս 2019 Իրավական

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է դեպքի վայրից մեքենան փախցնելու մեջ: Սույն տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատել է ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան-Սեւան մայրուղու կամրջի տակ նախապես տեղադրել էր պայթուցիկ նյութ և ԱԺ նախկին պատգամավոր, Շշի Մելո մականվամբ հայտնի գործարար Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր