00:00:00

Մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը․ «Հանրապետություն» կուսակցություն

22:30, 03 օգոստոս 2019

«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «Հանրապետություն» կուսակցությունը, ազատական ու պահպանողական արժեքներ կրող քաղաքական ուժ է։ Մենք կարևորում ենք մեր ինքնությունը և մեր ամենահիմնական արժեքները՝ պետականությունը, ինքնիշխանությունը, եկեղեցին ու ընտանիքը: Մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրմանը ու քննադատում ենք նախկին իշխանություններին, դեմ կլինենք ու կքննադատենք ներկաներին, եթե գնան կոնվենցիան վավերացնելու ճանապարհով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր