00:00:00

Ձկնաբուծարանների ճարպոտ թափոնները պատուհաս են դարձել. հայտնի է արագիլների աղտոտման պատճառը

19:47, 03 օգոստոս 2019

«Մելիորացիա» ՓԲԸ-ն երեկ կոլեկտորադրենաժային համակարգի մաքրման աշխատանքներ է իրականացրել Հրազդանի աջափնյա կոլեկտորի երկրորդ տեղամասում։ Այս մասին ասված է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ Ամբողջ ցանցի երկարությունը 6800մ է, սակայն առավել աղտոտվողը Սիս համայնքից եկող բաց դրենաժային ցանցն է, Սիս-Նորամարգ- Ռանչպար համայնքների խաչմերուկում, որտեղ՝ կամրջի տակ, աղբի իսկական պահեստ է ձևավորվել։ Աղբի կուտակմանը նպաստում է նաև «Նաիրիտ» գործարանից եկող և դրենաժին հատվող խոշոր տրամաչափի չգործող խողովակը։ Իսկ կուտակված աղբի մեջ գերակշիռը ձկնաբուծարաններից եկող ճարպոտ թափոններն են, որոնք էլ, իդեպ, վերջին օրերին պատուհաս են դարձել տարածքի արագիլների համար։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ՀՀ Արարատի մարզի Սիս և Նորամարգ համայնքների վարչական տարածքների խաչմերուկում գտնվող, Հրազդան գետի աջափնյա կոլեկտրում, պարենային յուղի հաստ շերտով պատված կեղտաջրերը արագիլների աղտոտման հավանական պատճառն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր