00:00:00

Հայտնի է Շշի Մելոյի ենթադրյալ մահափորձի գործով ձերբակալվածներից մեկի անունը

18:56, 03 օգոստոս 2019 Իրավական

Ինչպես հայտնի է, 3 անձ է ձերբակալվել «Շշի Մելոյի» դեմ ենթադրյալ մահափորձի գործով ՝ Երեւան-Սեւան մայրուղում գրանցված պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ քննչական կոմիտեն։ irakanum.am-ի ունեցած տեղեկություններով՝ վերոնշյալ գործի շրջանակում ձերբակալվել է նաև գյումրեցի Ջեմսիկ Մարտիրոսյանը։ Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին` ժամը 12:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Երեւան-Սեւան մայրուղու կամրջի տակ նախապես տեղադրել էր պայթուցիկ նյութ և ԱԺ նախկին պատգամավոր, Շշի Մելո մականվամբ հայտնի գործարար Մելիք Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» եւ «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ պայթեցրել այն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ավտոմեքենաներում գտնվող չորս անձինք ճանաչվել են տուժող: Զոհեր եւ վիրավորներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր