Ֆուտբոլի Արգենտինայի ազգային թիմի հարձակվող Լեո Մեսին որակազրկվել է 3 ամսով:
Այս մասին գրում է AS-ը: Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան Մեսին տուգանել է նաև 50 հազար ԱՄՆ դոլարով: Արգենտինացին ազգային թիմի կազմում չի մասնակցի մի քանի ընկերական խաղերի, այդ թվում նաև աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի առաջին խաղին: Որակազրկումը կգործի մինչև նոյեմբերի 2-ը:
Copa America-ի կիսաեզրափակչի խաղից հետո , որտեղ արգենտինացին ստացավ կարմիր քարտ, Մեսին Հարավային Ամերիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիային մեղադրել էր կոռուպցիայի մեջ: