00:00:00

Շների խումբը գողացել է մեքենայի պետհամարանիշը. Էդմոն Մարուքյանն ահազանգում է

22:52, 02 օգոստոս 2019

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է շների խումբը գիշերը պոկում տանում մեքենայի պետհամարանիշը։ Նա քաղաքապետ Հայկ Մարությանին կոչ է արել զբաղվել այդ հարցով։ «Սիրելի' Երևանի քաղաքապետարան, Թախանձագին խնդրում եմ, որ զբաղվեք այս խնդիրներով. Այսօր ընկերս մի տեսանյութ ուղարկեց, թե ինչպես է շների մի կազմակերպված խումբ մեքենայի վրայից պետհամարանիշը պոկում ու գողանում տանում: Այս նույն շները նաև մեր քաղաքացիների վրա են հարձակվում և երևի սնվում Երևանում այդպես էլ չհավաքվող աղբով: Եթե աղբի մասով Սանիթեքին եք մեղադրում, բա շների մասով ո՞ւմ եք մեղադրելու»,– գրել է Մարուքյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր