00:00:00

Մենք ինքնուրույն ենք որոշում՝ մեր երկրում ինչի կարիք կա. Արարատ Միրզոյանը՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրության մասին

20:05, 02 օգոստոս 2019

Մենք կարեւորում ենք խորհրդակցական առաջարկությունները, եզրակացությունները եւ մասնագիտական աջակցությունը, բայց ինքնուրույն ենք որոշում՝ մեր երկրում ինչի կարիք կա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝  անդրադառնալով Վենետիկի հաձնաժողովի հայտնի արձանագրությանը, որում ասվում էր, որ վեթինգի անհրաժեշտություն Հայաստանում չկա։ «Քննարկման արձանագրությունն է։ Որեւէ եզրակացություն, որոշում չկա, մենք գործ չունենք որոշման հետ, եթե կլինի այդպիսի որոշում, կկարողանանք նաեւ մեկնաբանել։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում բոլոր միջազգային կառույցներին»,- ասաց ԱԺ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր