00:00:00

Վեդի քաղաքի ծննդատանը 29–ամյա ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել

23:35, 02 օգոստոս 2019 Իրավական

Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը 29–ամյա ծննդկանի և նրա նորածնի մահվան դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։ Նշանակվել են դիակների դատաբժշակական փորձաքննություններ Կատարվում է քննության։ Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 2-ին Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը մահացել է 29–ամյա ծննդկան՝ Քնարիկ Մանուկյանը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նաեւ նորածնի կյանքը: Կինը երրորդ երեխային էր սպասում։ Հարազատները կատարվածի համար մեղադրում են բժիշկներին։ Դեպքի վերաբերյալ ահազանգը ոստիկանությունում ստացվել էր այսօր առավոտյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր