00:00:00

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է մրցույթ

19:12, 02 օգոստոս 2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հսկիչ անցագրային կետերի աշխատակիցների նոր համազգեստի մոդելավորման առաջարկների համար հայտարարվում է մրցույթ: Բոլոր այն կազմակերպությունները կամ անհատները, որոնք ցանկություն կունենան մասնակցել մրցույթին, կարող են իրենց նախագծերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Տարբերակների ներկայացման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբերի 1-ն է, իսկ արդյունքները կամփոփվեն ս/թ սեպտեմբերի 10-ին: Լավագույն երեք նախագծերի հեղինակները մրցութային հանձնաժողովի կողմից կարժանանան դրամական պարգևի: Ակնկալվում է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր