00:00:00

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը

18:21, 02 օգոստոս 2019

 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն oգոստոսի 2-ին ընդունել է շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընթացիկ և ապագա ներդրումային ծրագրերը: Մասնավորապես, քննարկվել են Երևանում և մարզերում թեթև արդյունաբերության, մեքենաշինության, միկրոէլեկտրոնիկայի, ժամագործության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող նախագծեր: Առանձին անդրադարձ է կատարվել «Հին Երևանի» և «Ֆիրդուսի» թաղամասերի ծրագրերին: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում աշխատաշուկայի վիճակը և այս առումով կարևորել այնպիսի կրթական ու մասնագիտական ծրագրերի իրականացումը, որոնք անմիջական կապ կունենան աշխատաշուկայի պահանջներին: Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այնպիսի ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կնպաստեն արդյունաբերական օբյեկտների գործունեությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր