00:00:00

Վաղվանից Նորագավիթի ավտոմաքսատունը կաշխատի նաեւ շաբաթ–կիրակի օրերին. Նաիրի Սարգսյան

17:02, 02 օգոստոս 2019

Օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) եւ Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Ուրախ եմ տեղեկացնել, որ վարչապետի հանձնարարությամբ օգոստոսի 3-ից սկսած Ոստիկանության Երեւան քաղաքի հաշվառման-քննական բաժինը (Գաջեգործների 76) եւ Նորագավիթի ավտոմաքսատունը (Արշակունյաց 127/21) աշխատելու են նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին։ Այսուհետ հնարավոր կլինի նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին մաքսազերծել ավտոմեքենան, ստանալ պետհամարանիշ, կատարել առուվաճառքի եւ այլ գործարքներ։ Գործառույթների իրականացման համար այդ օրերին աշխատելու են նաեւ տարածքում գործող բանկերի մասնաճյուղերը, Երեւանի քաղաքապետարանի եւ ԴԱՀԿ ծառայության համապատասխան ստորաբաժանումները»,–նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր