00:00:00

Տարբեր մարդիկ ունեն տարբեր արժեքներ․ Սոս Ավետիսյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

14:50, 02 օգոստոս 2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ երեկ տեղի ունեցած խմբակցության նիստը թեժ է անցել։ Հիշեցնենք, որ խմբակցության պատգամավորները փակ քննարկում էին իրականացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ, քննարկել Ստամբուլյան կոնվենցիան։ Սոս Ավետիսյանը Irakanum.am-ի հետ զրույցում ասաց, որ մասնակցել է նիստին։ «Թեժ չի, այն մեր խմբակցության նիստերից էր, որտեղ կա քննարկում, ՀՀ քաղաքացիներին հուզող թեմայի շուրջ»,- ասաց Ավետիսյանը, հավելելով, որ մյուս բոլոր հարցերի շուրջ էլ հավաքվում՝ քննարկումներ են իրականացնում։ Հարցին, թե վերջնական եզրակացության եկել է խմբակցությունը, թե դեռ նիստեր այդ հարցի շուրջ անելու եք։ Ի պատասխան պատգամավորն ասաց․ «Քննարկումերը կշարունակվեն, քանի դեռ այն չի եկել խորհրդարան եւ հարցերը բովանդակային քննարկումներ չեն եղել, որոշում չկա»։ Սոս Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ դիրքորոշում ունի նա Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Նա ասաց, որ այս պահին դիրքորոշում չի հայտնի, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել, եւ բացի այդ նրա խոսքով, սա այն հարցը չէ, որ պետք է լինի օրակարգային։ Ըստ նրա կան շատ ավելի լուրջ հարցեր, որոնց վերաբերյալ քննարկումներ կան։ Սոս Ավետիսյանը նշեց, որ դեռեւս չկա հստակ տեղեկավություն, որ հարցը կմտնի ԱԺ օրակարգ։ «Քննարկումներ տեղի են ունենում տարբեր պատգամավորների կողմից, տարբեր մարդիկ ունեն տարբեր արժեքներ եւ դա բնավ կապ չունի այս կամ այն ֆոնդերի հետ։ Կան մարդիկ, ովքեր բացարձակ կապ չունեն այդ ֆոնդի հետ, եւ կարող են կողմ լինել, եւ կան  մարդիկ, ովքեր այդ ֆոնդի հետ որոշակի կապ ունեցած, բայց դեմ լինեն»,- ասաց Ավետիսյանը, ի պատասխան մեր հարցի, թե ըստ էության Ստամբուլյան կոնվենցիային կողմ է հիմնականում խմբակցության «սորոսական» թեւը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր