00:00:00

Երբ կբացահայտվի Անդիկի սպանությունը

18:26, 02 օգոստոս 2019 Իրավական

Ոստիկանությունը շուտով հանրությանը կներկայացնի հուլիսի 2-ին Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ Մասիվցի Անդիկի սպանության դեպքի մանրամասները: Այս մասին հուլիսի 24-ին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։  «Եթե ոստիկանությունը լռում է, լռում է՝ ելնելով իրավիճակից։  Այդ սպանությունը պատվիրված էր, կար կատարող, պատվիրատու»,- ասել էր  ոստիկանապետը՝ հավելելով, որ շուտով ոստիկանությունը մանրամասներ կհայտնի։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ սպանության գործով արդեն իսկ հարցաքննվել են մի խումբ անձինք, ովքեր ուշագրավ տեղեկություններ են հայտնել իրավապահներին։ Բոլոր տեղեկությունները մանրամասն քննարկվել եւ համադրվել են, եւ առկա փաստերը համադրելուց հետո միայն կհայտարարվի սպանության իրական դրդապատճառների մասին։ Նշենք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում բերման էին ենթարկվել Հայաստանում գտնվող «օրենքով գողերը», խուզարկվել՝ մի քանիսի բնակարանները։ Հիշեցնենք, որ  Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր