00:00:00

Ֆիզկուլտինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել

14:30, 02 օգոստոս 2019

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ինստիտուտից: Ռեկտորի հրաժարականի դիմումը դեռևս պետք է հաստատվի ինստիտուտի խորհրդի արտահերթ նիստում, որը նախատեսված է օգոստոսին: Առաքելյանը ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնին է արդեն 20 տարի:1965-1970 թվականներին սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Մանկավարժական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր է (1996)։ Շուրջ 200 գիտական աշխատանքների, այդ թվում 8 մենագրությունների, 6 ուսումնական ձեռնարկների, բազմաթիվ գիտամեթոդական հոդվածների հեղինակ։ Աշխատությունները վերաբերում են մենապայքարային մարզաձևերի տեսության ու մեթոդիկայի հարցերին, ինչպես նաև մենամարտիկների մարմնի քաշի կարգավորման հիմնահարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր