«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում բոլոր մեղադրանքները, որոնք հնչում են ընկերության հասցեին։
Իրավաբանը վստահեցրեց՝ «Սանիթեքի» նկատմամբ հարուցված քրեական գործը ապօրինի է։
Հիշեցնենք՝ վերոննշյալ քրեական գործով ընկերությունը մեղադրվում է հարկեր չվճարելու մեջ։
«Սանիթեքի» ներկայացուցիչներից մեկն էլ նշեց՝ դժվարին պայմաններում իրենք մշտապես շարունակել են կատարել իրենց աշխատանքը։
«2018 թվականին, երբ «Սանիթեքի» համար կրիտիկական և ընկերության համար բարդ ժամանակաշրջանի մեջտեղում սկսվեց հեղափոխությունը, և քանի որ աղբը հեշտ տեսանելի խնդիր է, «Սանիթեքը» դարձավ քաղաքական քարոզարշավի թիրախ», – ասաց ընկերության ներկայացուցիչը։