00:00:00

«Սանիթեք»-ի տնօրենը պնդում է՝ իրենց ընկերությունը ագրեսիվ վարչական ճնշումների է ենթարկվում

12:42, 02 օգոստոս 2019

Այսօր  Լիբանանից ուղիղ կապով ասուլիսի ժամանակ  Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարեց, թե «Սանիթեք» ընկերությունը տևական ժամանակ է և ներկայումս էլ շարունակում է ենթարկվել ագրեսիվ վարչական ճնշումների։ Նիկոլաս Թավիլը վստահեցրեց՝  Վրաստանում  ասուլիս անցկացնելու հիմնական պատճառը հենց այդ ճնշումներն են  եղել։   Իիշեցնենք՝  նախապես հայտարարված էր, որ ասուլիսը կկայանա Թբիլիսիում, սակայն դա վրդովմունք առաջացրեց լրագրողների շրջանում և ասուլիսի վայրը տեղափոխվեց Երևան: Նիկոլաս Թավիլը նշեց՝ «Սանիթեք»-ի նկատմամբ 2019թ-ի փետրվարին հարուցված քրեական գործը ևս եղել է նման ճնշումների արդյունք։ «Այդ քրեական գործն անօրինական է և անհիմն: Այն քաղաքապետարանի կողմից   է  կազմակերպված , որպեսզի սպառի ընկերության ֆինանսական ռեսուրսները, անարդար ու խտրական ճանապարհով սեփականություն բռնագրավելու համար՝ ելնելով իշխանության շահերից»,-ասաց    Նիկոլաս Թավիլը և հավելեց, թե չպետք է մոռանալ անցյալի հայտարարությունները, որ «Սանիթեքի» հետ պայմանագրի խզումը քաղաքական որոշում է։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր