00:00:00

Սոչիի օդանավակայանից պատասխանել են հայկական ազգանունով աշխատակիցների բողոքին՝ շեշտելով, որ խտրականություն չկա

23:38, 01 օգոստոս 2019

Սոչիի միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ հերքելով օդակայանի աշխատակիցների պնդումները հայկական ազգանունով աշխատակիցների նկատմամբ խտրականության վերաբերյալ: «ԶԼՄ-ներում հայտնված իրականությանը չհամապատասխանող և ընկերության համար վիրավորական հաղորդումների կապակցությամբ Սոչիի միջազգային օդանավակայանը հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին: Օդանավակայանի աշխատակիցների կազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր անվիճելի առավելությունը: Կայացվող կադրային որոշումները միշտ հիմնվում են կոորպորատիվ չափանիշների և դրույթների, բազմազգ աշխատակազմում առկա էթնիկ նորմերի հիման վրա»,- Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասվում է օդանավակայանի մամլո հաղորդագրության մեջ: Օդանավակայանից հայտնում են, որ «ազատված աշխատակիցների փոքր խումբը «կանխամտածված օգտագործում է ազգային շարժառիթը սեփական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով»: Նշվում է, որ հայկական ազգանունով մարդկանց մասնաբաժինը կազմում է բոլոր ազատվածների 3 տոկոսը: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սոչիի միջազգային օդակայանի աշխատակիցները հայտարարությամբ են հանդես եկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր