00:00:00

Պավլիկ Մանուկյանի շահը․ ո՞ւմ էր ձեռնտու քաղաքականացնել վանդալիզմը

22:10, 01 օգոստոս 2019

Համացանցում հայտնված  տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր պանթեոնի շիրիմները մինչ այս պահն էլ շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում։ Չնայած այն հանգամանքին, որ ոստիկաններն արագորեն բացահայտեցին կատարվածը, հասարակության մի ստվար զանգված չի հավատում պաշտոնական տեղեկությանը։ Այս մասին՝ մենք հանգամալից կներկայացնենք մեր հաջորդ հրապարակումներում։ Հիմա այն մասին, թե ովքեր, ինչպես հերթական անգամ փորձեցին շոու կազմակերպել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների շիրմաքարերի առաջ։ Քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ եւ հատկապես իշխանական ուժի անդամներ, որոնցից շատերն անգամ բանակում չեն ծառայել շտապեցին Եռաբլուր զինվորական պանթեոն, ցույց տալու համար, որ իրենք կանգնած են այդ հերոսների ընտանիքների կողքին։ Բայց ակնհայտ է, որ նրանցից շատերին հերոսների շիրմաքարերի մոտ տարել էր հերթական անգամ իրենց գոյության փաստը հիշեցնելու մասին։ Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր ամպագորգոռ հայտարարությունների պակաս չկար։ Ուշագրավն այն է, որ ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի մոտ տեղի ունեցած վանդալիզը փորձ արվեց անգամ քաղաքականացնելու։ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը, ով գաղութում Նիկոլ Փաշինյանի հասցեին քննադատություններ էր հնչեցնում, կոչ անելով իր կողմնակիցներին նրան մեղմ ասած հեռու պահել իրենցի։ «Զուրաբյանին ու Նիկոլին մի լսեք, ասի՝ զիբիլի վեդրո ճարեք՝ Նիկոլին գցեք մեջը: Մի բան տվեք գանգին՝ չերևա», -ասել էր Մանուկյանը։ Բանտից ազատվելուց հետո Պավլիկ Մանուկյանն ու յուր փոքրաթիվ թիմակիցների հռետորաբանությունը փոխվել է։ Մանուկյանը, ով պատերազմի բոհով էր անցել, թերեւս պետք է դրսեւորեր սպային վայել պահվածք եւ լռեր։ Ով, ով նա այսօր պետք է լռի։ Մանուկյանենց անհեռատես  գործունեության պատճառով զոհվեց երեք ոստիկան։ Սերժ Սարգսյանը մարտական ուղի է անցել, ինչի մասին խոսում ենք նաեւ իրենք՝ քայլածները։ Արդյո՞ք սրբապղծություն չէ, փորձել տեղի ունեցած վանդալիզմը քաղաքականացնել եւ դիվիդենտներ շահել։ Ակնհայտ է, որ Մանուկյանի այս գործունեությունը դատապարտված է վախճանի։ Եռաբլուրում ամփոփված է Հայաստան  պետության, հաղթանակների կենսագրությունը, և ավելորդ է ասել, որ այս պանթեոնը հատուկ նշանակություն ունի մեր պետության ու ժողովրդի կյանքում։ Սա պետք է հասկանա յուրաքանչյուր գիտակից հայ, մինչեւ տեսախցիկների առաջ բերանը բացելուց, հատկապես, որ այդ բառերի համար պատասխան տալու ժամանակը մոտենում է։ Իսկ զինվորների,  զինվորական ուղի անցածների, իրենց կյանքը հայրենիքի համար տված քաջորդիների շիրիմների առաջ հայտնվելուց մի պահ կանգ առեք, լուռ խորհեք, գուցե օգնի սթափ նայել իրավիճակին։ Այս հարցում, իհարկե սպասելիքները շատերից մեծ չեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր