00:00:00

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գեղարքունիքի մարզ

20:50, 01 օգոստոս 2019

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն  այսօր՝ օգոստոսի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում կայացել է դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Գ.Գ. Սանոսյանի եւ Գավառի քաղաքապետ Գ.Ե. Մարտիրոսյանի հետ: Նշելով, որ Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, մարզի ղեկավարը խոսել է դրա զարգացման ծրագրերի մասին: Կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Հայաստանի տարածաշրջանների միջեւ շփումների ամրապնդման եւ փոխգործակցության ներուժի իրացման հեռանկարները: Ս.Պ. Կոպիրկինը եւ Գ.Գ. Սանոսյանը այցելել են Միքաելյան ընտանիքի ֆերմա, որտեղ զբաղվում են յուրահատուկ պանիրների արտադրությամբ: Հաջողությամբ աշխատող ընտանեկան ձեռնարկությունը ստեղծվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ներքո ռուսական կողմի ֆինանսավորմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր