00:00:00

ՌԴ ԱԳՆ-ն անհանգստություն Է հայտնել հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ

20:18, 01 օգոստոս 2019

Մոսկվան անհանգստացած Է հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք իրոք անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանում իրադրության սրվելու կապակցությամբ, ինչի հետեւանքով հայ զինծառայող Է սպանվել, երկուստեք կան վիրավորներ»,-ասել Է նա բրիֆինգում: Զախարովայի խոսքով՝ լարվածության աճը հակասում Է կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին եւ քաղաքական ճանապարհով կարգավորման հասնելու հայտարարված մտադրություններին: «Մենք ելնում ենք նրանից, որ հետագա Էսկալացումն անթույլատրելի Է, կոչ ենք անում դիմակայության մասնակիցներին՝ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել ուժի գործադրումից, ձեռնարկել իրադրության կայունացմանն ուղղված միջոցներ»,-հավելել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր