00:00:00

Հայկ Սարգսյանն ասել է, թե ինչու է դեմ «Ստամբուլյան կոնվենցիային»

18:15, 01 օգոստոս 2019

«Ստամբուլյան կոնվենցիան», որի վերաբերյալ բուն քննարկումները չնայած կմեկնարկեն աշնանը, արդեն իսկ տարբեր քննարկումների տեղիք է տվել: Իշխանության առանձին ներկայացուցիչներ իրենց հստակ դիրքորոշումն արդեն իսկ հայտնել են: Առանձին գործիչներ գտնում են, որ Հայաստանը չպետք է վավերացնի այդ համաձայնագիրը: Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» հեշտեգը: Բազմաթիվ օգտատերեր արդեն իսկ միացել են ֆլեշմոբին, որոնց շարքում են հատկապես նախկին իշխանության ներկայացուցիչներն ու նրանց մերձավորները: Ակտիվորեն քննարկվում է հատկապես Սերժ Սարգսյանի եղբորորդու՝Հայկ Սարգսյանի՝ կոնվենցիային դեմ արտահայտվելը: Ինքը՝ Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ ազգային արժեքների կողմնակից է «Նկատել եմ, որ երեխաներիս հետ նկարը տարածվում է: Մեր տարբերությունը կայանում է նրանում, որ մենք չունենք նույն արժեհամակարգը: Ես երբեք, նույնիսկ թշնամուս (չնայած նրան, որ չունեմ թշնամի, ) ընտանեկան լուսանկարը չէի տարածի, ինչ որ դիվիդենտներ շահելու համար: Հենց նաև դրա համար է, որ մենք դեմ ենք Ստամբուլյան կոնվենցիային, քանի որ ես լավ հասկանում եմ ընտանիք բառի իրական իմաստը»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր