00:00:00

ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրգործը

21:50, 01 օգոստոս 2019 Իրավական

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վատ լուր. Հատուկ քննչական ծառայությունը կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործը։ Սրա մասին ինձ տեղեկացրեց մեր փաստաբան Կարեն Տոնոյանը, որը ստացել է ՀՔԾ-ի որոշումը։ Այս մարմինը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, ի սկզբանե ձևական մոտեցում էր ցուցաբերում այս գործին, և ակնհայտ էր, որ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն չկար։ Հիշեցնեմ, որ այս տարվա մարտին ՀՔԾ-ն մեկ անգամ արդեն կասեցրել էր գործը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» ծայրահեղ վիճահարույց պատճառաբանությամբ։ «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկեցին այս որոշումը, և ՀՀ դատախազությունն ապրիլի 15-ին վերացրեց այն ու հանձնարարեց ՀՔԾ-ին վերսկսել նախաքննությունը։ Հիմա այդ ծառայությունը կրկին կասեցնում է գործը։
Կարծես՝ պինգ-պոնգ է խաղում։ Իսկ մենք նույն համառությամբ բողոքարկելու ենք. դատախազություն, եթե պետք լինի՝ դատական ատյաններ, եթե պետք լինի՝ Եվրոպական դատարան… Ինչպես բողոքարկում ենք «Սարի թաղի» գործը կասեցնելու մասին ՀՔԾ-ի որոշումը… Այդ իրադարձությունները մոռանալու բան չեն. երկուսում միասին 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ ֆիզիկական բռնությունների, հետապնդումների ու ճնշումների ենթարկվեցին ոստիկանների կողմից, բազմաթիվ տեսախցիկներ ջարդվեցին, նկարահանված տեսանյութեր ոչնչացվեցին… Ինչու՞ չեք ուզում բացահայտել այս ամենը, պարոնայք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր