00:00:00

Ոստիկանապետի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Եռաբլուրում կատարված սրբապղծությունը

15:54, 01 օգոստոս 2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն Եռաբլուրում կատարվածը: Այս մասին  հայտնել է Ոստիկանության հաարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Ավելի վաղ, մեջբերելով ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, հայտնել էինք, որ ՌՈ-ն զբաղվում է Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով: Հիշեցնենք, որ ֆեսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ անհայտ անձը կամ անձինք պղծել են ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների գերեզմանաքարերը: Նկատենք, որ Եռաբլուրը համարվում է զինվորական տարածք և տարածքի հսկողությունը պետք է իրականացնեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր