00:00:00

«Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ...». Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը Միխայիլ Գալուստյանի հետ

21:00, 01 օգոստոս 2019 Շոուբիզնես

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել Ռուսաստանում հայտնի հումորիստ, շոումեն Միխայիլ Գալուստյանի հետ։ «Այո, մենք ուրախ ենք ու ծիծաղում ենք: Միշտ է այդպես, երբ հանդիպում են երկու հայ, երկու դերասան, երկու հանդիսավար, կամ, պարզապես երկու հարազատ հոգի։ Ոչ թե աշխատանք էր, այլ գերագույն հաճույք: Շնորհակալ եմ, Ընկեր։ Հ.Գ. Հույժ կարեւոր է, որ բեմում զգալի լինի ամուր տղամարդկային ուսն ու նրբանկատությունը։ Կհանդիպենք արդեն Սոչիում»,- Instagram-ում հրապարակված լուսանկարների մեկնաբանություններում գրել է Նազենին։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին լողազգեստ էր կրում։ Հրապարակմանը կից Նազենին կատարել էր հետեւյալ գրառումը․ «#ջրիրթեկարողես Այսօր Վադավառ է։ Դե ջրեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր