00:00:00

Բացահայտվել է Լոռու Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքը

18:56, 01 օգոստոս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում իրականացված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերեւույթ յուրացում կատարելու դեպքի հանգամանքները. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Շամլուղ համայնքի ղեկավարը, հանդիսանալով իրավասու պաշտոնատար անձ, օժտված լինելով հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակելու եւ ազատելու, համայնքի բյուջեի միջոցները տնօրինելու, համայնքի բյուջետային գործընթացի կառավարումն օրենքով սահմանված կարգով ապահովելու լիազորությամբ, 2007 թվականի հունվարին Շամլուղի համայնքապետարանում որպես վարորդ աշխատանքի է ընդունել ընկերոջը: Վերջինս փաստացի այլ աշխատանքներ կատարելու պատճառով համայնքապետարանում աշխատանքի չի հաճախել: Բացի այդ, 2012 թվականի փետրվարի 1-ից համայնքապետարանում համատեղության կարգով որպես ջրագծի հսկիչ աշխատանքի է ընդունել եղբորը, ով նույնպես աշխատանքի չի հաճախել եւ չի կատարել իր գործառութային պարտականությունները: Արդյունքում՝ դիտավորությամբ, վատնման եղանակով համայնքի բյուջեից  յուրացվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 15.231.651 ՀՀ դրամ գումար: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Շամլուղ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում մեղադրյալը վերականգնել է պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր