00:00:00

Ալյասկայում անտառային հրդեհներ են

14:25, 01 օգոստոս 2019

ԱՄՆ ամենահյուսիսային եւ ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում, անոմալ շոգ է, բռնկվել են անտառային հրդեհներ, որոնք մոլեգնում են այստեղ եւ աշխարհի արկտիկական այլ շրջաններում։ Ներկա պահին, ինչպես տեղեկացնում է The Washington Post թերթը, արդեն այրվել է մոտ 800 հազար հեկտար մակերեսով տարածք, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ջերմաստիճանը, սկսած ապրիլի 25-ից, ամեն օր բարձրանում է միջին ցուցանիշներից, միեւնույն ժամանակ, հունիսի 28-ից ոչ մի տեղ այն զրոյից չի իջել։ Դա բնավ բնորոշ չէ այս նահանգին, որի հյուսիսի եւ կենտրոնի զգալի մասը հավերժական սառածության շրջաններ են։ Մինուսային ջերմաստիճանների բացակայության այսքան երկարատեւ շրջան, մասնագետների տվյալներով, չի եղել վերջին 100 տարում։ Հունիսն արդեն դարձել է ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում, այժմ, դատելով ըստ ամենայնի, ռեկորդ կսահմանի նաեւ հուլիսը։ Անոմալ ջերմաստիճանը, ինչպես նշում է պարբերականը, խախտել է կյանքի նորմալ կարգն ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ Խանութներում գնել են բոլոր օդափոխիչներն ու օդորակիչները։ Տեղի բնակիչները դարձել են վկաներն այն բանի, թե ինչպես են իշայծյամները մտնում իրենց այգիները՝ զովանալու համար այգու ջրցանների ներքո։ Ընդ որում՝ Ալյասկայի բնիկ ժողովուրդների համար շատ ավելի դժվար է, քան քաղաքաբնակների, որոնք չեն հասցրել օդորակիչ գնել։ Նրանց համար ջերմաստիճանային անոմալիան նշանակում է, որ սպառնալիքի տակ են հայտնվել ավանդական արտադրությունները, չէ՞ որ հաճախ նրանց անհրաժեշտ է սառցաշերտի պահպանումը, որպեսզի որս եւ ձկնորսություն անեն։ Այնինչ, ամերիկացի օդերեւութաբանների տվյալներով՝ սառույցը պահպանվում է Չուկոտյան ծովի մակերեսի միայն 20 տոկոսի վրա։ Հրդեհներ Արկտիկայում Ինչպես ավելի վաղ պարզել էին Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում (ՀՕԿ), բնական հրդեհները սովորական երեւույթ են Հյուսիսային կիսագնդում մայիսից մինչեւ հոկտեմբեր, բայց այս տարի նրանց աշխարհագրական լայնությունն ու ինտենսիվությունը, ինչպես նաեւ տեւականությունը «հատկապես անսովոր» են։ Կրակի տարերքն ամենից ուժեղ դրսեւորվել է Ալյասկայում եւ Սիբիրում, ինչպես նաեւ Կանադայի Ալբերտա նահանգում։ 2019-ի սկզբից Ալյասկայում տեղի է ունեցել մոտ 400 հրդեհ։ Միեւնույն ժամանակ, Ցելսիուսի 32 աստիճանը, որը գրանցվել է այդ նահանգում հուլիսի 4-ին, ռեկորդային էր օդերեւութաբանական դիտարկումների ողջ ընթացքում։ ՀՕԿ-ում նաեւ նշել են, որ ածխաթթու գազի ծավալը, որը հայտնվել է Երկրի մթնոլորտում Արկտիկայում աննախադեպ ուժեղ հրդեհների հետեւանքով, հունիսի սկզբից հասել է 50 մլն տոննայի։ Դա ավելին է, քան СО2-ի հանրագումարային արտանետումները, որոնք եղել են 2010-2018 թվականների հունիսին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր