00:00:00

Արծրուն Հովհաննիսյանը՝ Եռաբլուրում  Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու միջադեպի մասին

14:46, 01 օգոստոս 2019

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով  Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծելու վերաբերյալ լուրերին՝ ասաց՝ այդ գործով զբաղվում է ՊՆ-ն, քանի որ տվյալ տարածքը զորանոցային կարգավիճակ ունի։ Մեր թղթակցի հեը զրույցում  պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝   ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված  միջադեպով։ «Առայժմ միայն սա կարող եմ նշել,  դեռևս ուրիշ ինֆորմացիա չկա», - հավելեց Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ ՀՀ ոստիկանությունից  հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն կատարվածը: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր պանթեոնի շիրիմները։ Ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել նախ Նուբարաշենի, ապա Չարենցավանի գերեզմանատանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր