00:00:00

ՏՄՊՊՀ նախագահը բացահայտեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ որոշ տուր-փաթեթներ համեմատաբար մատչելի են լինում

16:22, 01 օգոստոս 2019 Հասարակություն

Այսօր Կառավարության նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմեց ՏՄՊՊՀ  նախագահ   Գեղամ Գևորգյանին՝ փորձելով  ճշտել՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի այսուհետ Հուրգադայում մնացած քաղաքացիների միջադեպը չկրկնվի։ Գեղամ Գևորգյանը վստաեցրեց՝ արդեն իսկ ուսումնասիրություններ են սկսվել դեպի Եգիպտոս ուղևորափոխադրումների շուկայում։ «Մեր գործընկերներից արդեն իսկ ունենք որոշակի տեղություններ։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ  ընկերությունն արձագանքեց մեր խնդրանքին և մեզ տեղեցատվություն է տրամադրել։ 2019-ի մայիսի 1-ից հուլիսի 31-ը Երևան-Հուրգադա, Երևան-Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղուությամբ  29 333 ուղևոր է տեղափոխվել, հունիսին՝ 9 653 ուղևում, հուլիսին՝ 16 313», -  ասաց ՏՄՊՊՀ նախագահը։ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ ՀՀ տուրիստական ընկերությունները փոխկապակցված են ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների հետ։ «Մեր ունեցած տվյալներով՝ հաճախ ավիատոմսի գինը  սպառողի համար այդքան էլ կարևոր չի լինում, քանի որ նա դա փաթեթով է գնում։ Մենք ունենք տեղեկություններ, որ որոշ դեպքերում տոմսը, հյուրանոցի խախղը, փոխադրումը դեպի հյուրանոց մեկ փաթեթով են վճարում, որոշ դեպքերում տանում, կանխիկ են հյուրանոցի վճարումն անում, խուսափում են հարկերից․ այստեղ կարողանում են ավիատոմսի վրա զեղչ անել,  ստեղծվում են անհավասար մրցակցային պայմաններ, որը անթուլատրելի է։ Դրանց արդյունքում լինում են այսպիսի երևույթներ», -   ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր