00:00:00

Հուգադայում մնացած քաղաքացիներից 109-ն այսօր կվերադառնա Հայաստան․ Կառավարությունը 12 000 ԱՄՆ դոլար տրամադրեց քաղաքացիների չվերթի կազմակերպման համար

11:36, 01 օգոստոս 2019

Կառավարության   նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ Հուրգադա-Երևան չվերթի հետ կապված խնդրին: Ավինյանը հիշեցրեց՝ արդեն իսկ  բազմաթիվ հայեր հասցրել են երևան վերադառնալ, առաջին թռիչքով՝  132 քաղաքացի, երկրորդ թռիչքով՝  183 քաղաքացի, որից 8-ը՝ մանկահասակ" «Դեռևս 109 քաղաքացի են մնացել այնտեղ, նրանք այսօր ժամը 14: 25-ին «Տարոն-ավիա» ընկերության օդանավով կտեղափոխվեն Երևան», - ասաց Տիգրան Ավինյանը՝ շնորհակալություն հայտնելով այն ընկերությանը, որը հոգացել է  այս մասին։ Կառավարությունը որոշեց «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ին 2019 թվականի պետական բյուջեից հատկացնել 12 000 ԱՄՆ դոլար` 5 մլն 838 հազ դրամ Հուրգադա-Երևան չվերթը կազմակերպելու համար: «Կարծում եմ, որ մենք պետք  քննարկենք պատճառները ու հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկելու կանխելու խնդիրը ու պատասխանատուներին պատժելու», - ասաց ՀՀ փոխվարչապետը: ասաց Ավինյանը: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ նշեց, որ ոստիկանությունում համապատասխան նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր