00:00:00

«Փաստ». 7 տոկոսի սինդրոմը հետապնդում է նաեւ Փաշինյանին

13:24, 01 օգոստոս 2019 Հասարակություն

  «Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելուց հետո շարունակում է մնալ աղճատված: Բոլոր նրանք, ովքեր քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մեխանիկորեն որակվում են որպես ՀՀԿ-ական կամ քոչարյանական, իսկ որ ավելի վատ է` ՀՀԿ-ին ու Քոչարյանին ծախված: Եվ դա՝ անկախ նրանից, որ քննադատությունը անկեղծ մտահոգություն կարող է լինել, որը միտված է կողքից հուշելու իշխանությանը ավելի ճիշտ գործելու ու չկրկնելու նախորդների սխալները: Բոլորը հիշում են Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կարճատեւ բանակցությունները, որի ընթացքում Սարգսյանը մի ուշագրավ դիտարկում արեց. «7-8 տոկոս ձայն հավաքած խմբակցությունը ժողովրդի անունից խոսելու իրավունք չունի»: Սարգսյանն այնքան էր ապավինել պաշտոնական վիճակագրությանը, որ այն այլեւս չէր տարբերում երկրում ստեղծված բոլորովին այլ իրականությունից: Իսկ իրականությունն այն էր, որ խորհրդարանական ընտրություններում 7-8 տոկոս ձայն հավակնած ուժի առաջնորդը բազմահազարանոց հանրահավաքներ էր առաջնորդել` կաթվածահար անելով բնականոն կյանքը ամբողջ հանրապետությունում: Փաշինյանը արտահայտում էր հասարակության ստվար զանգվածի տարիներով կուտակված արդարացի բողոքն ու քննադատությունը, որոնք մնում էին անպատասխան, որոնք անտեսվում էին, համարվում 7-8 տոկոս ձայն հավաքած մարգինալների բողոք ու քննադատություն: Եվ այսօր Փաշինյանի թիմը գնում է այդ նույն տրորված ճանապարհով: 7 տոկոսի սինդրոմը հետապնդում է նաեւ Փաշինյանին, նա ու իր թիմը քամահրանքով են վերաբերվում բոլոր այն քննադատություններին, որոնք միտված են ցույց տալու կառավարման սխալներն ու բացերը: Այս ամենին գումարվում է թունդ ամբոխավարությունը (պոպուլիզմը), որից իշխող թիմն այդպես էլ չի կարողանում հրաժարվել: Անցյալի ստվերների հետ պատերազմը շարունակում են բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով: Այո, երկընտրանքը հստակ է՝ կա՛մ պետք է լինի օրենք, կա՛մ ինքնադատաստան: Արդյունքում ստացվում է անհասկանալի քաոս, ինչից տուժում է պետականությունը, ստեղծվում են վրեժխնդրության վատ նախադեպեր: Չտարբերել առողջ քննադատությունը թիրախավորված վատաբանությունից՝ կնշանակի կրկնել նախորդ իշխանությունների սխալները: Ապավինել պաշտոնական վիճակագրությանը, վստահ ես, որ ստացել ես 70 տոկոսից ավելի քվե եւ վայելում ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ու ինչ ուզես կանես, պարբերաբար փափագել «բոմժեր» դարձնելու ու «պերաշկիից ավելի առնելու» հնարավորության սահմանափակման մասին, ոչ միայն կատարյալ մոլորություն է, այլեւ, մեղմ ասած, չափազանց տարօրինակ. արդյունքում ամեն օր սեփական գործողություններով անարդյունք վատնում ես այդ կապիտալը՝ կրկնելով նախորդների սխալները: 7 տոկոսի սինդրոմը կործանարար է, նայե՛ք նախորդներին եւ ձեզ խղճացե՛ք: Եթե «հայրենիքը կրկեսի վերածելը» դարձավ իրողություն, ապա գոնե պետք է խուսափել «ծուռ հայելիների երկիր» ունենալուց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր