00:00:00

Ես դրա վավերացման անհրաժեշտությունը չեմ տեսնում․ Թագուհի Թովմասյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

23:51, 31 հուլիս 2019

Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ստամբուլյան կոնվենցիայի («Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիա) հետ կապված՝ ներքին բախումներ, անհամաձայնություններ կան «Իմ քայլը» խմբակցությունում, ավելին՝ նշվում է, որ արդեն ներքին, կուլիսային քննարկումներ են սկսվել կոնվենցիայի վերաբերյալ։
 
irakanum.am-ը հեռախոսակապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ, որն անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ ասաց․ «Քանի որ աձակուրդում եմ, տեղեկացված չեմ՝ նման խոսակցությունների կամ քննարկումների մասին։ Այն, ինչի մասին ասում եք, որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել, քանի որ տեղյակ չեմ դրա մասին»։
 
Հարցին՝ իսկ Դուք դե՞մ, թե՞ կողմ եք կոնվենցիայի վավերացմանը, պատգամավոր Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «Ես դրա շուրջ չէի ուզենա դրա շուրջ այսպես ասած՝ հեռախոսային մեկնաբանություն տալ»։
 
Մեր թղթակցի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ նշեց․ «Կուլիսային քննարկումների հետ կապված՝ որևէ տեղեկություն չունեմ։ Կոնվենցիան խմբակցության ֆորմատով չի քննարկվել»։
 
Հարցին՝ իսկ ի՞նչ եք կարծում, մեր երկիրն ունի՞ այդ կոնվենցիայի վավերացման կարիքը, դրա անհրաժեշտությունը կա՞, «Պետք է ևս մեկ անգամ հիշատակենք և շեշտենք, որ կոնվենցիան ժառանգություն է նախկին իշխանություններից հեղափոխական ուժին, իսկ ինչ վերաբերում է կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությանը, գոնե ես՝ որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, դրա վավերացման անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Ինչո՞ւ, որովհետև ես կարծում եմ, որ առանց մարդկանց տեսակավորելու ու խմբավորելու՝ բոլորի իրավունքները ենթակա են պաշտպանության, և ամենևին կարիք չկա խմբավորել մարդկանց, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնեն որևէ խավի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր