00:00:00

«Սիրահարված իմ մազերի գույնին». Իննա Խոջամիրյան

02:30, 01 օգոստոս 2019 Շոուբիզնես

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է տեղադրել՝ ներկայացնելով իր հմայիչ ամառային կերպարը։ Դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում սեւ ամառային զգեստ է կրում եւ գրեթե շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում են վզնոցն ու ժամացույցը, ինչպես նաեւ հետաքրքիր պայուսակը։ «Սիրահարված իմ մազերի գույնին»,- մեկնաբանություններում գրել է Իննան։ Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, վարդագույն բլուզ էր կրում, որը համադրել էր ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր ականջօղերն ու վզնոցը։ Դերասանուհին նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին թողել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցկուհի։ Մազերի այս գույնը շատ է սազում քեզ։ Ներդաշնակ ու գեղեցիկ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր