00:00:00

Գարեգին Բ-ի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել ` Կաթողիկոսին անվանարկած բնակչին ծեծելու համար

01:39, 01 օգոստոս 2019 Իրավական

Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել Արտաշատ քաղաքի բնակչին ծեծելու համար, որը անվանարկել էր Վեհափառին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերին՝ Արտաշատում։ Բնակիչներից մեկը Կաթողիկոսի հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել, ինչն պատճառով Վեհափառի եղբորորդին վիճաբանել է բնակչի հետ, ինչը վերածվել է քաշքշուկի, որի ժամանակ էլ բնակչի նկատմամբ բռնություն է գործադրվել։ Դատաբժշկական փորձաքննությունը վերջինիս պատճառված վնասվածքները գնահատել է որպես կյանքին վտանգ սպառնացող։ Կաթողիկոսի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ քրեական գործն ուղարկել դատարան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր