00:00:00

Հայտնաբերվել է երեք արեգակներով անհնարին մոլորակ

21:08, 31 հուլիս 2019

Աստղագետները հայտնաբերել են մոլորակ, որը մտնում է երեք կարմիր աստղ ունեցող համակարգի մեջ: Երկար ժամանակ համարվում էր, որ նման համակարգերը չեն կարող երկար ժամանակ գոյություն ունենալ այն պատճառով, որ դրանց մեջ մտնող մոլորակները չունեն կայուն ուղեծրեր, հաղորդում է Live Science-ը: LTT 1445Ab քարքարոտ մոլորակը, որը հայտնաբերվել է TESS  աստղադիտակի միջոցով տրանզիտային մեթոդով, Երկրից հեռու է 22.5 լուսային տարով: Նրա բոլոր 3 արեգակները դասվում են М-գագաճների շարքին՝ գլխավոր հաջորդականության փոքր կարմիր աստղերին: Ըստ գիտնականների, աստղերից մեկը մոլորակի մակերեւույթից մեծ նարնջագույն սկավառակի  տեսք ունի, մնացածը Երկրի երկնքից երեւացող Վեներայի չափի են, սակայն 100 անգամ ավելի պայծառ են: Սակայն ժամանակի ընթացքում պատկերը կարող է փոխվել: Մոլորակների որոնումը սովորաբար չի անցկացվում մի քանի աստղերով համակարգերում, որոնք կարող են խանգարել տարանցման ( մոլորակի անցումը  լուսատուի սկավռակի ֆոնին) դիտարկումնբերին: Լույսի լրացուցիչ աղբյուրները «աղտոտում են» տվյալները: Բացի այդ աստղագետները որոշում են էկզոմոլորակների զանգվածը, չափերը եւ դիրքը աստղերի շարժման ընթացքում ըստ խոտորումների, սակայն եռակի համակարգերում լուսատուների ուղեծրերը բավականին բարդ են: Աստղագետները կարծում են, որ մոլորակը կմնա մեկ աստղի շուրջ ուղեծրում եւ մյուսին չի անցի: Նախորդ հետազոտություննեորը  ցույց են տվել, որ մոլորակները, որոնք այդ աստղի եւ մյուսների միջեւ տարածության մեկ երրոդից ավելի մոտ են գտնվել լուատուին, ունեն կայուն ուղեծրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր