Ծամոն, օճառ, հացաբուլկեղեն, չրեր ու դեղորայք․ մեր առօրյայի անբաժանելի այս բոլոր արտադրատեսակների բաղադրության մեջ առկա է գլիցերին։ Գլիցերինը նաեւ արտադրվում է մեր օրգանիզմի կողմից․ այն ջրի շրջանառության համակարգի անբաժանելի մաս է։ Հոդվածում փորձել ենք բացահայտել գլիցերինի օգտակար հատկություններն ու ներկայացնել կիրառության հիմնական ոլորտները։
Ի՞նչ է գլիցերինը
Գլիցերինի համը գլյուկոզա է հիշեցնում։ Երկու միացություններն էլ ունեն բնական ծագում։ Գլիցերինը չունի գույն ու հոտ։ Գերազանց լուծվում է ջրի մեջ։ Գլիցերին կարելի է գտնել բոլոր ճարպերի մեջ։ Մեր իսկ բջիջներն արտադրում են այսպես կոչված «ներքին» գլիցերին, որը մասնակցում է օրգանիզմում ջրի շրջանառության գործընթացին։ Առողջ օրգանիզմը պետք է ինքնուրույն գլիցիրին արտադրի՝ մաշկի խոնավացման բնականոն աշխատանքի համար։ Իր օգտակար հատկություններով պայմանավորված՝ գլիցերինը մեր օրերում հսկայական կիրառություն ունի արդյունաբերության մեջ։
Սննդի արդյունաբերություն
Սննդի արդյունաբերության մեջ գլիցիրինը օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ։ Այն ավելացնում են կոնֆետների ու շոկոլադի մեջ։ Հացաբուլկեղենի մեջ գլիցիրին ավելացնելով՝ հնարավոր է այն առանց չորանալու պահել երկար ժամանակ։ Գլիցերինը նաեւ քսում են հացաբուլկեղենի արտաքին մակերեսին՝ արտադրանքին ավելի ճոխ տեսք հաղորդելու համար։
Բարձր դասի մակարոնեղենի մեջ գլիցիրինն ավելացնում են, որպեսզի նվազեցնեն կպչունությունը։ Չրերը մշակում են գլիցերինով, ինչի հետեւանքով դրանք սկսում են փայլել ու, միեւնույն ժամանակ, մնում բոլորովին անվտանգ մարդու օրգանիզմի համար։
Սննդային գլիցերինը օգտագործում են բուսական էքստրակտներ ստանալու նպատակով։
Գլիցերին ավելացնում են ծամոնի մեջ, գազավորված ըմպելիքների արտադրությունը նույնպես հնարավոր չէ պատկերացնել առանց գլիցերինի։
Նիկոտինի մատակարարման համակարգեր ու ծխախոտային արդյունաբերություն
Գլիցերինը թութունի տաքացվող համակարգերի գլխավոր բաղկացուցիչն է։ Ծխախոտ արտադրելիս նույնպես գլիցերին են օգտագործում․ նյութը կլանում է թութունի հոտն ու չի թույլ տալիս, որպեսզի թութունը չորանա։ Առանց գլիցերինի թութունի պիտանելիության ժամկետը կարճանում է։
Ոգելից խմիչքների արտադրություն
Ինչ վերաբերվում է ոգելից խմիչքի սիրահարներին, վերջիններիս համար մեծ անակնկալ կլինի, որ օղու ու տարբեր լիկյորների արտադրության մեջ գլիցիրինը նույնպես լայն կիրառություն ունի։ Ավելին, գլիցերինը դրանց հիմնական բաղադրիչներից մեկն է։
Այն օգտագործվում է գինու, գարեջրի, քացախի եւ տարբեր պահածոյացված մթերքների խմորման համար, որոնց գլիցերինը քաղցր համ է հաղորդում ու խանգարում, որ ապրանքը թթվի։
Գյուղատնտեսություն
Գլիցերինով ծառերը մշակելիս հնարավոր է դրանք պաշտպանել վատ եղանակային պայմաններում։
Այն օգտատործվում է գյուղատնտեսության մեջ՝ սերմերի մշակման համար։ Նյութը սկսում է հողից կլանել խոնավությունը՝ օգնելով, որ սերմն ավելի արագ աճի։