00:00:00

Բագրատաշենի անցակետից բերման է ենթարկվել 27-ամյա Միխայիլ Լեոնտեւը

20:20, 31 հուլիս 2019

  Հուլիսի 30-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Միխայիլ Լեոնտեւը: Ոստիկանությունից հայտնում են, որ նա մայիսի 23-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ուրա քաղաքի ոստիկանության կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282 հոդվածի (մարդու ինքնասիրությունը եւ արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով: *** Հուլիսի 30-ին, ժամը 09.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 37-ամյա Մելիք Գ.-ն, որը 2019թ. հունիսի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի Գուկով քաղաքի ՆԳԲ-ի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախություն) մեղադրանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր