00:00:00

Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել

23:16, 31 հուլիս 2019 Շոուբիզնես

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով նոր սանրվածքը։ Մարինկան, որն այժմ հանդես է գալիս «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, մոխրագույն վերնաշապիկ է կրում, որը համադրել է աքսեսուարների՝ վզնոցի եւ ժամացույցի հետ։ Կերպարն ամբողջացնում են արտահայտիչ շպարն ու գեղեցի սանրվածքը։ Մեկնաբանությունների հատվածում հմայիչ դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում նոր գույն, նոր շունչ։ Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարինկան հետաքրքիր նախշերով հագուստ էր կրում, որը համադրել էր լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարներն ու արտահայտիչ շպարը, որն ընդգծել էր դերասանուհու գեղեցկությունը։ Մեկնաբանությունների հատվածում երիտասարդ դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել՝ բարի օր բոլորին, բոլորիդ սիրում եմ, կարոտել եմ ձեզ շատ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր