Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն որպես մենթոր մասնակցել է «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ին: Group mentorship-ի շրջանակում երկու այլ փորձագետների հետ միասին նա հանդիպեց տարբեր ստարտափների հետ, լսեց նրանց pitch-երը եւ կիսվեց իր խորհուրդներով ու բիզնեսի ոլորտում գիտելիքներով:
Անդրեյ Պյատախինն արդեն երրորդ տարին է մասնակցում «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ին որպես փորձագետ եւ տարբեր ձեւաչափերով շփվում է երիտասարդ գործարարների հետ՝ նրանց տալով պատկերացում իրական շուկայում գործելու, ինչպես նաեւ սեփական բիզնես գաղափարը ճիշտ ներկայացնելու, շուկայի ուսումնասիրությունն անցկացնելու մասին: «Beeline-ը շարունակում է ակտիվորեն աջակցել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, եւ այն, որ մենք արդեն երրորդ տարին ենք հանդես գալիս որպես «Սեւան Ստարտափ Սամմիթ»-ի գործընկեր, եւս մեկ անգամ ապացուցում է այդ փաստը: Տարեցտարի մենք համոզվում ենք, թե որքան կարեւոր է այսպիսի միջոցառման անցկացումը հայկական ստարտափ էկոհամակարգի համար: Ցանկացած ստարտափի համար սա շատ մեծ փորձ է եւ իրական ներդրողների հետ հանդիպելու լավ հնարավորություն: Ես ինքս էլ միշտ մեծ հաճույքով եմ հանդիպում սամմիթի մասնակիցների հետ ու կիսվում իմ գիտելիքներով, քանի որ վստահ եմ, որ նրանց նորարարական գաղափարները կօգնեն մեր կյանքը դարձնել ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Beeline-ի հետ համագործակցում ենք արդեն 3-րդ տարին եւ ամեն տարի այդ համագործակցությունն ավելի ընդգրկուն է դառնում։ Այս տարի Սամմիթի շրջանակներում Beeline-ը ներգրավված է նաեւ մենթորության ծրագրում, որի շրջանակներում կազմակերպության ներկայացուցիչները խորհուրդներ կտան ստարտափներին։ Այսպիսի կազմակերպությունների ներգրավումը այս գործընթացներում շատ ողջունելի է»,- նշել է «Ստարտափ Արմենիա Հիմնադրամ»-ի տնօրեն Տիգրան Պետրոսյանը։ Նշենք, որ նույն օրը «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպել են Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը եւ «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման եւ մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։ Վրանային ճամբարի ձեւաչափով մասնակցող սամմիթին ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաեւ լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ եւ վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։ Նախատեսվում է ձեռք բերել ավելի քան 1 000 000 ԱՄՆ դոլար ներդրումային համաձայնություններ։ Ստարտափների համար նախատեսված են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ եւ մրցույթներ։ Նշենք, որ Beeline-ը «Սեւան Ստարտափ Սամմիթ 2019»-ի ռազմավարական գործընկերն է։ Ընկերությունը սամմիթին աջակցություն է ցուցաբերում «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում՝ այդ թվում մասնակիցներին տրամադրելով ինտերնետ հասանելիություն։