00:00:00

Շարունակվում են Արցախի Հանրապետության պատվիրակության քաղաքական հանդիպումները Ավստրալիայի խորհրդարանում

17:43, 31 հուլիս 2019

Հուլիսի 31-ին Ավստրալիայի Դաշնային խորհրդարանում Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թիմ Ուիլսոնի, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ռեքս Պատրիկի հետ։ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող արտաքին և անվտանգության քաղաքականությունը։ Այդ համատեքստում ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումը կնպաստի հանրապետության անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախի միջազգային համագործակցության և դրա աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում արտաքին գործերի նախարարն ընդգծել է Արցախում ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, որն առանցքային նշանակություն ունի երկրի տնտեսության զարգացման գործում։ Մասիս Մայիլյանը կարևորել է նաև Ավստրալիայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումն ու երկու երկրների միջև տարբեր մակարդակներով համագործակցության հաստատումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր