00:00:00

Արցախի զորամասերից մեկում ՀՀ ՊՆ փոխնախարարը ծանոթացել է անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին

16:13, 31 հուլիս 2019

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում  աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, հուլիսի 30-ին այցելել են ՊԲ-ի այն զորամասեր, որոնցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում քաղաքացիական բարձրագույն կրթությանը զուգահեռ ռազմական համապատասխան կրթություն ստանալուց հետո, զորային փորձուսուցում են անցնում հայկական բանակի կրտսեր օղակի սպայակազմի ապագա ներկայացուցիչները: Արցախի ՊՆ-ից  հայտնում են, որ բարձրաստիճան հյուրերը հետաքրքրվել են ռազմական համալսարանի ունկնդիրների ծառայության պայմաններով, կարեւորել ՊԲ-ի հետ համագործակցության տվյալ ձեւաչափն ու պատասխանել անձնակազմին հետաքրքրող հարցերին: Այնուհետեւ բանակի հրամանատարը Գաբրիել Բալայանին ու Օնիկ Գասպարյանին ծանոթացրել է, ՀՀ զինված ուժերի մի շարք զորամասերի օրինակով, ՊԲ-ի կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում ներդրված անձնակազմին սննդով ապահովելու ծրագրի փորձնական ընթացքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր